Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
Վստահ եմ, որ 2018-21թթ. շուտով դառնալու են գիտական խորը ուսումնասիրությունների ժամանակաշրջան։ Պատմաբանները, քաղաքագետները, սոցիոլոգներն ու հոգեբանները մեծ անելիք ունեն։
Հայկական երկու երիտասարդ պետականություններին անմիջական սպառնալիք դարձած այս կարճ ժամանակահատվածն իր մեջ՝ բացահայտման ենթակա մեծ գաղտնիքներ է պարունակում։ Շատ հարցեր, ունեն նաև գիտական բացատրության կարիք։ Այն անհրաժեշտ է լինելու հետազոտել թարմ հետքերով, չթողնելով, որպեսզի խամրեն կամ մաքրագրվեն դավաճանական գործարքները։
1. «Դավաճանված Հայրենիքը»
2. «Ինչո՞ւ և ինչպե՞ս քաղաքական լյումպենը դարձավ գործոն»
3. «Որտե՞ղ են դաստիարակվել 2018թ-ի կեղծ հեղափոխականները»
4. «Հայկական սորոսի արյունոտ հետքը»
5. «Որտե՞ղ էին խանգարում Արցախը և Սյունիքը՝ տարածաշրջանային գլոբալ ծրագրերին»
6. «Խաբկանքը և հայկական ամբոխվարությունը»
7. «Ցածրորակ կրթություն, թե՞ կեղծ հայրենասիրություն»
8. «Ինչո՞ւ Հայաստանում և Արցախում պոպուլիզմը խորտակեց ազգային մտածողոթյունը»
9. «Ազգային Բանակը՝ որպես պետության քայքայմանը հակակշի՞ռ, թե՞ ապաքաղաքական լուռ վկա»
10. «Դավաճանություն հանուն իշխանությա՞ն. սոցիալ-հոգեբանական ասպեկտները»
11. «Հայ ժողովրդի էթնո-մշակութային արժեքները և օտարածին քարոզչությունը»
12. «Ինչո՞ւ հայկական ազգային շահերը ստորադասվեցին Էներգակիրներին»
13. «Ո՞ր ուժային կենտրոններն են արցախյան ողբերգական պատերազմի շահառուները»
14. «Իշխանության որակները՝ դավաճանության և տգիտության միջակայքում»
15. «Հայկական պոպուլիզմի պայթյունը և նրա մահացու բեկորները»
16. «Հեղափոխության ֆինանսավորողներն ու հայկական լիբերալիզմի քայքայիչ դերը»
17. «Կեղծ լուրերը՝ որպես հայ հասարակության պառակտիչ գործոն»
18. «Հակառուսականություն թե՞ հակահայկականություն»
19. «Արդյոք պե՞տք է վերանայվի արևմտյան կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում»
20. «Օտարերկրյա դրամաշնորհների ծագումնաբանությունը և նպատակները»
21. «Ազգային արժանապատվություն թե՞ փող»
22. «Ինչպե՞ս ձևավորել որակյալ ազգային էլիտա»։
Մոտավորապես այսպիսի և նմանատիպ այլ թեմաներով ու վերնագրերով լույս են տեսնելու գրքեր և գիտական աշխատություններ։ Պաշտպանվելու են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։
Ցանկանում եմ հավատալ, որ հայ մտավորականը, գիտական, փորձագիտական ու քաղաքական շրջանակները, գոնե մի քանի տասնամյակ թույլ չեն տալու, որպեսզի հայ հասարակությունը շեղվի, մոլորվի ու կործանարար ուժերով հրապուրվի։
Իսկ մինչ այդ ազատվելու ենք նիկոլակերպ չարիքի իշխանությունից, որի ախտահարված անատոմիան՝ ախտորոշման ու ախտահանման կարիք ունի»։