Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունները, ի հաշիվ ազգային և պետական շահի, որևէ արտաքին քաղաքական ձեռնարկում կամ որոշում չեն կայացրել և չեն կայացնելու: Այսօր լրագրողների հետ զրույցում նախարարը նաև վստահեցրեց, որ Հայաստանն ընտրել է ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը` ելնելով հենց ազգային շահերից:
Հարցին` հնարավո՞ր է, որ Հայաստանը հետ կանգնի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից, Աշոտյանը պատասխանեց, որ, որպես Եվրասիական միությանը ինտեգրվելու ջատագով, զերծ կմնա կտրուկ գնահատականներից ու կանխատեսումներից:
Նախարարը կարծում է, որ Ղազախստանն ակնհայտ նավթագազային շահեր ունի` Ադրբեջանի հետ կապված, գուցե նաև Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահներն իրար հետ ունեն մարդկային, ընկերային պարտավորություններ, բայց Նազարբաևի հայտարարությունները չեն ազդելու աշխարհաքաղաքական որոշումների վրա, իսկ Ալիևի նամակը չի ազդելու Հայաստանի անդամակցության գործընթացի վրա, որովհետև Հայաստանը հարավկովկասյան միակ երկիրն է, որը սկսել է անդամության գործընթացը, հետևաբար` Հայաստանը պետք է Եվրասիական տնտեսական միությանը ոչ պակաս, քան Եվրասիական միությունը` Հայաստանին:
Նախարարը նաև կոչ է անում բոլորին` զերծ մնալ այնպիսի մեկնաբանություննեից, որոնք նվաստացնում են Հայաստան պետությունը, իսկ որ մի պետության նախագահ նամակ է գրել երկրորդ պետության նախագահին, և որոշակի պահի ընթերցվել է այդ նամակը, այդտեղ նվաստացնող բան գտնելը ծայրահեղ գնահատական է:
«Ես ինքս ինձ համար, որպես քաղաքացի, բացառում եմ մաքսակետի տեղադրումը: Որպես գործիչ` ես ճնշումներ Հայաստանի վրա չեմ տեսել»,- ասաց ԿԳ նախարարը: