կարևոր
1690 դիտում, 2 օր առաջ - 2024-06-28 23:15
Հասարակություն

Նախապես որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որ չգային հանդիպմանը. Բագրատ Սրբազանը՝ Մեղրիից

Նախապես որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որ չգային հանդիպմանը. Բագրատ Սրբազանը՝ Մեղրիից

Նախապես որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որպեսզի չգան հավաքին կամ հադիպմանը, այդուհանդերձ մարդիկ եկել էին և ես շատ ուրախ եմ դրա համար: Ամփոփելով Մեղրի կատարած այցը՝ ասել է Բագրատ Սրբազանը։

Նա ուրախություն հայտնեց, որ հանդիպել են ամբողջությամբ պատրաստակամ մարդկանց հոտ, որոնք լավ են պատկերացնում այն իրականությունը, որի մեջ ապրում է ժողովուրդը։

«Մարդիկ պատրատակամ են փոփոխություներ իրականացնել՝ լավ լուր ձեզ համար»,- նշել է Բագրատ Սրբազանը։

Ըստ նրա՝ երբ քայլում էին քաղաքի փողոցներով, բոլոր բակերից և պատուհաններից մարդիկ ողջունում էին իրենց և մեքենաներից ազդանշաններ էին տալիս։

«Սա խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդն իր ամբողջության մեջ ցանկություն ունի այդ փոփոխությունները իրականացնելու, բայց այն պետք է դառնա յուրաքանչյուրի անձնական պայքարը և անձնական թեման.,- հայտարարեց Բագրատ Սսրբազանը։

Մեղրիից հետո Բագրատ Սրբազանը մեկնելու է Կապան, վաղը առավոտ կանուխ բարձրանալու են Խուստուփ: