|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն՝ միաժամանակ նշելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։
«Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,- Լաչինի շրջանում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ անցակետի բացման պատճառով Ադրբեջանը բախվել է ուժեղ ճնշումների ու սպառնալիքների։
«Սա շարունակվում է այսօր. տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու դրա նմանները տարբեր դավադրություններ են հյուսում մեր դեմ։ Բայց ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել մեր ճանապարհից»,- ասել է Ալիևը։