կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 19:12
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կրանս Մոնտանա

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կրանս Մոնտանա

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Շվեյցարիայում շարունակվող մարզական հավաքի ընթացքում: Մեր թիմը 4-3 հաշվով առավելության հասավ ԱՄԷ-ի հավաքականի նկատմամբ:


ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կրանս Մոնտանա քաղաք: Այստեղ մեր ընտրանին կմնա մինչև հունիսի 1-ը: Այս ընթացքում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում, ինչպես նաև մայիսի 31-ին Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում կանցկացնի ընկերական հանդիպում Ալժիրի հավաքականի հետ:

 

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի մարզումների ցանկը`

 

28.05   19:00 Կրանս Մոնտանա


29.05   19:30 Կրանս Մոնտանա

 

30.05  19:15  Սիոն «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտ (մարզումից առաջ տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը)

 

31.05   20:00 Ալժիր-Հայաստան հանդիպում

 

01.05   19:00 մարզում