|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ ԱԺ ամբիոնից կառավարության անդամներն ու պատգամավորները պետք է զգույշ խոսեն կենսաթոշակային համակարգի մասին, հատկապես` երբ կիրառում են «պարտադիր կուտակային» բառակապակցությունը:
Դավիթ Հարությունյանը նշեց. «Հասկանում եմ Արծվիկ Մինասյանի ասածը: Միշտ չէ, որ կարող եմ կիսել, բայց այն, որ կառավարության անդամները պետք է զգույշ լինեն իրենց արտահայտություններում, դրանում վստահ եմ: Խնդիրն էլ ինքնին բարդ է, և դրա լուծումն այդքան մակերեսային չէ, որ մենք կարողանանք շատ հստակ, ճշգրիտ պատասխաններ տալ: Մենք ինքներս դեռևս չենք եկել վերջնական մոդելին և անընդհատ նորանոր մոտեցումներ ենք քննարկում»: