կարևոր
727 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-16 17:59
Իրավական

Շինծու քրգործի փոխարեն դատախազը պետք է ընթացք տար Արծվիկ Մինասյանի՝ Փաշինյանի դավաճանության մասին հաղորդմանը․ Իշխան Սաղաթելյան

Շինծու քրգործի փոխարեն դատախազը պետք է ընթացք տար Արծվիկ Մինասյանի՝ Փաշինյանի դավաճանության մասին հաղորդմանը․ Իշխան Սաղաթելյան

«Ուժային կառույցների միջոցով իշխանությունները փորձում են կաշկանդել դիմադրության օջախները՝ թիրախավորելով  անհատ գործիչներին, ազգային ուժերին»։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասւոլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելու թույլտվության մասին գլխավոր դատախազի միջնորդությանը։

Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ իշխանության ձեռագիրը չի փոխվել, արդեն տևական ժամանակ է, ինչ նրա հիմնական հենարանը ուժային կառույցներն են, որոնց միջոցով փորձում են պահել  իրենց իշխանությունը։

«Մեր մարտավարությունը կլինի այն, որ մենք կմասնակցենք Աժ տվյալ նիստին, որի  ընթացքում կհամոզվեք, որ դա ամբողջությամբ ապօրինի կեղծ գործընթաց է։ Ինչ վերաբերում է ՀՀ Գլխավոր դատախազի հերթական այդ նախաձեռնությանը, ապա  ցանկանում եմ փաստել, որ դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում և այդ դերից չի կարողանում դուրս գալ։ Գլխավոր դատախազը ոչ թե պետք է քրեական հետապնդում հարուցեր Արծվիկ Մինասյանի դեմ, այլ պետք է ընթացք տար Մինասյանի կողմից դատախազություն ներկացված Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու մեղադրանքով հաղորդմանը, այդ ժամանակ կստացվեր, որ դատախազը զբաղվում է պետական շահերի պաշտպանությամբ։Հակառակ պարագայում, ինքը շարունակում է մնալ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում ապօրինի հետապնդումների համար», - ասաց Իշխան Սաղաթելյանը ։