Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կան մարդիկ, ովքեր Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդիների «քաջագործություններից» հետո մոտեցել են Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանին եւ ասել, որ Խաչատրյանների պահվածքի համար մեղադրում են նրան, նրա թիմին, որ մինչեւ վերջ չպայքարեցին. Yerkir.am-ի հետ զրույցում այսօր պատմեց քաղաքապետի նախկին թեկնածուն:
Ըստ Տիգրան Կարապետյանի` բոլոր երեւույթները, որ եղել էին Գորիսում վերջին 10-ամյակում, դարձյալ, կարծես, կամաց-կամաց նոր թափ են առնում, այնինչ` վերջին 10 ամիսների ընթացքում չկային: «Այս առումով մեղադրում են մեզ: Իհարկե, մենք մեր մեղքի բաժինն ունենք եւ ընդունում ենք' այդ իմաստով»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպին, ապա քաղաքապետի նախկին թեկնածուն ասաց, որ գործն իրավական հարթությունում է, նշեց, թե, ճիշտ է, դրան քաղաքական ենթատեքստ են տալիս Գորիսում' կապում քաղաքապետի ընտրությունների հետ, բայց ինքը կոնկրետ ինֆորմացիա չունի դրա վերաբերյալ:
«Եթե պարզվի, որ միջադեպը կապ ունի ընտրությունների հետ, մենք մեր արձագանքը կտանք: Նաեւ ուզում ենք վստահեցնել մեր մասով, որ որեւէ մեկը` անկախ իր դիրքից, փողի չափից, գլխի մեծությունից, նախկինում զբաղեցրած կամ ապագայում զբաղեցնելիք պաշտոնից, եթե մեր թիմակիցների ու համաքաղաքացիների հետ այս կերպով փորձի ինչ-որ քաղաքական հաշվեհարդար տեսնել, պատասխանը լինելու է... Մենք հայտարարում ենք հստակ»,- ասաց Տիգրան Կարապետյանը' հավելելով, որ իրենց համար էլ դեռ պարզ չեն բուն միջադեպի հետ կապված մանրամասները:
Իսկ, ընդհանուր առմամբ, ըստ Կարապետյանի, այո', մայիսի 25-ի միջադեպը Գորիսում արմատացած երեւույթների շարունակությունն է: «Նախկին մարզպետի թիմում, չգիտեմ, ինչ-որ ոգեւորություն, ինչ-որ էյֆորիա կա` հաղթանակի, որ մենք ինքնաբացարկ հայտնեցինք ու դուրս եկանք քաղաքական պայքարից: Բայց պետք է հիասթափեցնեմ, որ մենք ոչ մի տեղ չենք հեռացել, այստեղ ենք ու շարունակելու ենք մեր ակտիվ մասնակցությունը մեր համայնքի կյանքին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախորդ 10 ամիսներին նախկին մարզպետի թիմի պասիվությունը, Կարապետյանը նշեց. «Չեմ ուզում ինչ-որ ենթատեքստերով կամ այլ կերպ ասել, ուղիղ ու հստակ ասում եմ' Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո շատ-շատ դրական տեղաշարժեր գրանցվեցին` այլեւս չկա վախի մթնոլորտը, մարդիկ հստակ արտահայտվում են, կա հույս: Ուղղակի շատ կարճ ժամանակում որոշակի ակտիվացում է նկատվում նախկին մարզպետի թիմի կողմից: Կարծում եմ, որ նորից դա իր հունը կընկնի: Սյունիքն ունի նոր մարզպետ` ի դեմս Վահե Հակոբյանի, ուղղակի ասեմ' նախկին մարզպետը դա պաշտոն չէ, այլ երեւի հոգեվիճակ է կամ նման բան»: