Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է Կ.Պոլսից ընտրված անկախ պատգամավոր Իհսան Բարութչուի գրավոր հարցապնդմանը` ասելով, որ «1915թ.-ի դեպքերի հայկական պնդումների» դեմ իրենք թուրքական սփյուռքի օգնությամբ` դիվանագիտականից մինչև իրավական հարթություն ակադեմիական աշխատանքներ են կիրառելու:
Ըստ Memleket-ի՝ Դավութօղլուն նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2014թ.-ի ապրիլի 23-ին հղած պատմական ուղերձն արտացոլում է իրենց ռազմավարությունն այդ հարցում։
«Մենք բարձրաձայնեցինք պատմաբանների կողմից հարցը բոլոր առումներով հանգիստ քննարկելու անհրաժեշտության մասին և կրկնեցինք 2005թ.-ին պատմաբանների ընդհանուր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Մեր նախարարությունն այդ ռազմավարության շրջանակներում երկրի և’ ներսում, և’ դրսում մեր ներկայացուցչությունների միջոցով համապատասխան կառույցների և անձանց հետ մշտական շփման մեջ է»,- ասել է Դավութօղլուն և, անդրադառնալով որոշ խորհրդարանների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումներին, ասել. «Նման որոշումները, սակայն, պետք է կանխվեն, դրանց դեմն առնելու համար աշխատանքներ են իրականացվում։ Այդ երկրներում մեր միություններն ու քաղաքացիներն արտահայտում են իրենց վերաբերմունքը»: