Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ լուրջ չի ընդունում նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին գրված գիրքը. տեղեկացնում է Odatv-ն:
Գյուլի խորհրդականի գրած և երկուշաբթի օրը հանրությանը ներկայացված գիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել հատկապես այն բանի համար, որ գրքում ներկայացվել էր Գյուլի՝ 2008 թվականի այցը Հայաստան: Հեղինակը նշել էր, Գյուլը Հայաստան էր ժամանել Էրդողանի, Դավութօղլուի և մի շարք զինվորականների կամքին հակառակ:
Պնդելով, որ գիրքը «միակողմանի» է` Դավութօղլուն ասել է. «Իրադարձությունները պետք չէ նկարագրել ընտրված և միակողմանի տեսակետով: Ես այս գրվածքը լուրջ չեմ ընդունում, այն չի արտացոլում ճշմարտությունը: Հարկ չկա անգամ խոսել դրա հրապարակման ժամանակի մասին»:
Նշենք, որ թեև Գյուլի մասին գիրքը պատրաստ էր դեռ խորհրդարանական ընտրություններից շատ առաջ, սակայն նա չէր թույլատրել հրապարակել այն ընտրություններից առաջ: