|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով շուտով կայցելի ՌԴ:
Ըստ Demokrathaber-ի՝ նշելով, որ Դեմիրթաշը համագործակցում է բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են Թուրքիային, Դավութօղլուն ասել է. «Ինչո՞ւ է նա Ռուսաստան մեկնում հենց այն ժամանակ, երբ ռուսների հետ ճգնաժամի մեջ ենք: Ինչո՞ւ նա դա չարեց մեկ տարի առաջ, այլ՝ հիմա: Նրանք բարեկամ են բոլոր նրանց հետ, ովքեր Թուրքիայի հետ խնդիր ունեն»:
Նշենք, որ Դեմիրթաշ-Լավրով հանդիպումը նախատեսվում է այսօր: