|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է ոստիկանության հատուկ ստորաբաժանումների գործողություններն այն բանից հետո, երբ երկու մարդ է զոհվել ցուցարարների և ոստիկանության բախման հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ցուցարարները բողոքում էին Սոմայի ածխահանքում 300 մարդու կյանք խլած պայթյունից և նետում պայթուցիկ խառնուրդով շշեր ու քարեր: Իր հերթին, ոստիկանությունն օդ էր կրակում մարտական փամփուշտներով, կիրառում արցունքաբեր գազ ու ջրաշիթ՝ փորձելով ցրել ցուցարարներին: Էրդողանի խոսքով՝ չպետք էր ակնկալել, որ ոստիկանությունը ոչինչ չի անելու «ահաբեկիչների» դեմ:
Զոհվածներից մեկի գլխին են կրակել: Երկրորդ զոհը մահացել է նռնակի պայթյունից ստացած վնասվածքներից: