|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Դոնալդ Թրամփին՝ դուրս գալ հեռուստաեթեր և ցուցարարներից պահանջել դադարեցնել Կոնգրեսի պաշարումը:
«Ես նախագահ Թրամփին կոչ եմ անում այցելել ազգային հեռուստատեսություն և պահանջել վերջ տալ դրան»,- ասել է Բայդենը Վաշինգտոնում անկարգությունների ֆոնին հղած ուղերձում: «Բավական է»,- նշել է նա՝ խոստովանելով, որ ինքը «ցնցված է կատարվածից», նաև հորդորել է Թրամփին՝ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
Ավելի վաղ մայրաքաղաքում Թրամփին աջակցող ցուցարարները ներխուժել էին Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով այն նիստը, որը պետք է հաստատեր Բայդենի հաղթանակը: