կարևոր
3967 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 17:34
Քաղաքական

Թշնամին ճեղքել է այն հատվածում, որն եղել է գլխավոր հրամանատարի պատասխանատվության տակ. Սեյրան Օհանյան

Պետք չէ բարձրանալ այս ամբիոն եւ փորձել դասեր տալ, շատ մարդիկ պետք է զբաղվեն ինքնադաստիարակությամբ. 133 տարվա պատմություն ունեցող կուսակցությանը գնահատական են տալիս մարդիկ, որոնք 133 ամսվա քաղաքական  կենսագրություն չունեն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ակնարկելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

«Պետք չէ գնահատականներ տալ ու գնահատականներ հնչեցնել ազգային կուսակցության մասին, որի շատ անդամներ Հայաստանի մասին մտածում են եւ նվիրված են հայրենիքին»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ նկատի ունենալով Դաշնակցությանը, որի մասին կոշտ դիրքորոշում հայտնեց, մասնավորապես, ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաեւ անդրադարձավ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ ՊՊԾ աշխատակիցները ուժով հեռացրեցին կանանց ամբիոնի մոտից, ապա նիստերի դահլիճից։ 
Ես ուզում եմ դատապարտել երեկվա միջադեպը։ 

«Այս իշխանության մոտ շարունակական է դարձել բռնության դեպքերը կանանց նկատմամբ»,- հավելեց նա։ 

Պատգամավորը նշեց, որ իշխանական ծրագրերում նշված է Արցախի Հանրապետություն, բայց այսօր վախենում են խոսել, չեն արտահայտում Արցախի Հանրապետությունը բառը, վախենում են ասել, որ Արցախն ինքնորոշվել է։

«Արցախն ինքնորոշվել է այնպես ինչպես Ադրբեջանն ու Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հետո ՀՀ-ի հետ միասին անվտանգային ինտեգրված ենթակառույցների մի ամուր կուռվածքով սկսել է զարգանալ։ Այն օրինակելի է եղել և ՀՀ-ի համար և տարածաշրջանի մյուս երկրների համար՝ պաշտպանության կազմակերպմամբ և օրինականության պահպանմամբ։ Չի ճանաչել Հայասստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությունը, որովհետև հիմք է ստեղծել միջազգային ճանաչման»,- ասաց նա։