|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի ազգային տաղավարները կբացվեն հունիսի 5-ին և 6-ին, իսկ հանրության առջև՝ հունիսի 7-ից և կգործեն մինչև նոյեմբերի 23-ը: Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեին Հայաստանն այս տարի 6-րդ անգամ է մասնակցում:
ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ ազգային տաղավարը կազմակերպելու նպատակով, հրավիրել է հայտնի համադրողներ Ռուբեն Արևշատյանին /Հայաստան/ և Գեորգ Շյոելհամերին /Ավստրիա/: Հայաստանի ազգային տաղավարի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 6-ին և կգործի մինչև նոյեմբերի 23-ը: Մեր տաղավարը ներկայանում է «Իղձերի մայրաքաղաքը» խորագիրը կրող նախագծով:
Ազգային տաղավարի նախագիծը երեք տարբեր ու հակադիր ազգային մոդեռնիզմների մասին պատմող ցուցադրություն է, որը ներկայացնում է Հայաստանի ճարտարապետության ու քաղաքաշինության ձևավորման ու զարգացման պատմությունը՝ 1920-ականներից մինչ այսօր: Հայաստանի ազգային տաղավարը տեղակայված է Վենետիկի Զենոբիո պալատում՝ նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում: Ներկայացված կլինեն ճարտարապետական նախագծեր, էսքիզներ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, սլայդեր, ֆիլմեր:
Բիենալեի տեսական ծրագրի շրջանակում կանցկացվի նաև «Տեղային արդիություններ» թեմայով միջազգային գիտաժողովը՝ նվիրված խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետությանը՝ տարբեր երկրների հայտնի տեսաբանների մասնակցությամբ: