Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վստահ եմ, որ Բագրատ Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի, ու արդեն արել է, մնացել է քաղաքական թաղումը։ Շարժումը փաստել է, նախ՝ հայ ժողովուրդը երկիրը հանձնելու՝ Նիկոլի հերթական օրակարգին դեմ է և հաշտ չէ, երկրորդը՝ փաստել է, որ Նիկոլն այլևս չունի լեգիտիմություն և մեր ժողովրդի հետ կապ չունի, և երրորդը՝ փաստել է, որ այս մարդն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր արյուն թափել , նոր բռնությունների գնալ, բայց նաև արձանագրել է, որ ժողովուրդը, նույնիսկ, կրակոցից ետ չի գնում» ,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ իշխանությունները համարում են, որ Բագրատ Սրբազանի գլխավորած Շարժումը հոգեվարքի մեջ է և մարում է։
«Մեկ ժամվա մեջ 30 պայթուցիկ են օգտագործել, բայց ժողովուրդը միայն ավելացել է, սա ուղիղ ուղերձ է այս իշանություններին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով․ «Ինքը փրկության ճանապարհ չունի, որովհետև հակահայ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։