կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 15:12
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի մարզմանն այսօր կմասնակցի 23 ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի մարզմանն այսօր կմասնակցի 23 ֆուտբոլիստ

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականը, առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, կսկսի առաջին մարզումը: Ժամը 17:30-ին կայանալիք առաջին մարզմանը Հայաստանի ազգային հավաքականը կսկսի Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումների մարզական նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի երևանյան մարզական հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ`


Դարպասապահներ

 

 

Ռոման Բերեզովսկի` «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

Գևորգ Կասպարով` «Միկա»

Արսեն Բեգլարյան` «Գանձասար»

 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան` «Բանանց»

Գագիկ Դաղբաշյան` «Բանանց»

Լևոն Հայրապետյան` «Պրիբրամ», Չեխիա

Հրայր Մկոյան` «Շիրակ»

Վարազդատ Հարոյան` «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան` «Փյունիկ»

Արտյոմ Խաչատուրով` «Տիրասպոլ», Մոլդովա

Ալեքս Հենրիկե Դա Սիլվա` «Միկա»

 

Կիսապաշտպաններ

Արթուր Յուսպաշյան` «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան` «Անժի», Ռուսաստան

Արաս Օզբիլիս` «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան` «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

Էդգար Մանուչարյան` «Ուրալ», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան` «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան` «Վիլլեմ II», Հոլանդիա

Ալեքսանդր Թումասյան` «Յարո», Ֆինլանդիա

Ռումյան Հովսեփյան` «Բանանց»

 

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան` «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով` «Վոլգա», Ռուսաստան

Արթուր Միրանյան` «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

 

Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի հավաքին կմիանա այսօր երեկոյան: Արտակ Եդիգարյանը եւ Մաուրո Գեւգեոզյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 25-ին Շվեյցարիայում: Վահագն Միլիտոսյանը կմասնակցի ազգային հավաքականի՝ միայն Շվեյցարիայում կայանալիք հավաքին՝ փորձարկման նպատակով: Ղազախստանի առաջնությամբ պայմանավորված` Ռոբերտ Արզումանյանը եւ Արթուր Եդիգարյանը ազգային հավաքականին կմիանան հունիսի 3-ին Գերմանիայում: Իրենց ակումբների այս ընթացքի ծրագրերով պայմանավորված`, ազգային հավաքականի մարզական հավաքին այս անգամ չեն միանա Արտյոմ Սիմոնյանը և Արմեն Համբարձումյանը: Հայաստանի ազգային հավաքականին Շվեյցարիայում ԱՄԷ-ի ազգային հավաքականի հետ հանդիպումից հետո կմիանա նաև Արթուր Պետրոսյանը, ով ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: