կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-03 13:24
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև: Այդ հանդիպման համար Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ. տեղեկացնում է ffa.am-ը:

 

Դարպասապահներ`

Ռոման Բերեզովսկի` «Դինամո Մ.» Ռուսաստան

Գևորգ Կասպարով` «Միկա»

Արսեն Բեգլարյան` «Գանձասար»

 

Պաշտպաններ`

Ռոբերտ Արզումանյան` «Ակտոբե», Ղազախստան

Հրայր Մկոյան` «Շիրակ»

Վարազդատ Հարոյան` «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան` «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Հովհաննես Համբարձումյան` «Բանանց»

 

Կիսապաշտպաններ`

Գևորգ Ղազարյան «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա

Արտակ Դաշյան` «Ալ-Մուհարաք», Բահրեյն

Կառլեն Մկրտչյան` «Անժի», Ռուսաստան

Արտակ Եդիգարյան` «Ժալգիրիս», Լիտվա

Արթուր Եդիգարյան` «Կայրաթ», Ղազախստան

Արաս Օզբիլիս` «Սպարտակ Մ.», Ռուսաստան

Մարկոս Պիցելլի` «Ակտոբե», Ղազախստան

Հենրիխ Մխիթարյան` «Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա

Կարեն Մուրադյան` «Շիրակ»

Դավիթ Հակոբյան` «Շիրակ»

Աղվան Պապիկյան` «Փյունիկ»

 

Հարձակվողներ`

Յուրա Մովսիսյան` «Սպարտակ Մ.», Ռուսաստան

Արթուր Սարկիսով` «Վոլգա», Ռուսաստան

Սարգիս Ադամյան` «Նոյշտրելից», Գերմանիա

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականին կնախապատրաստի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը: 

 

Վաղը` մարտի 4-ին, ժամը 10:00-ին, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Կրասնոդար:

Մարտի 4-ին` ժամը 17:30-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզդաշտում տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև` ժամը 18:00-ին, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ների համար:

Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մարտի 5-ին` ժամը 18:00-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: