|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուկրաինայի որոշ շրջաններում արդեն անհնար է անցկացնել նորմալ քվեարկություն, և դա պետք է գիտակցեն ընտրությունների բոլոր մասնակիցները: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հայտարարությունը:
Ավակովը, մասնավորապես, ասել է, որ դաշնայնացման կողմնակիցները հարձակվել են Դոնեցկի և Լուգանսկի որոշ ընտրատեղամասերի վրա, գրանցվել են ընտրական հանձնաժողովների նախագահներին և անդամներին առևանգելու դեպքեր:
Միաժամանակ, Ավակովը նշել է, որ վերոնշյալ ընտրատածքներում ընտրություններ չանցկացնելը չի նշանակում, թե Ուկրաինայում, առհասարակ, չեն կայանալու ընտրությունները:
Ավակովի խոսքով՝ իրավապահ մարմիններն Ուկրաինան բաժանում են երեք պայմանական մասերի` մեկում ընտրությունները կանցնեն խաղաղ և ընդունված կարգով, մյուսում ընտրությունները կարող են ուղեկցվել լարվածությամբ ու սադրանքներով, իսկ երրորդում չափազանց դժվար կլինի անցկացնել նորմալ ընտրություններ: