| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ գրառումը վերնագրելով «Ցավդ տանեմ»:
«Եվրոպան հիշում է 1,5 միլիոն սպանվածների, կտտանքների ենթարկվածների, սովից մահացածների հիշատակը, որոնց՝ սպանողների առջև միակ մեղքը «սխալ» ազգությունն էր և «սխալ» հավատը: Դա մանրակրկիտ ծրագրված և իրականացված ոճրագործություն էր, որը տևեց 2 տասնամյակ:
Հայերի ցեղասպանությունը մեկ ազգի ողբերգություն չէ: Դա ահավոր և, ցավոք, չսերտված դաս է համայն մարդկության համար: Ոչ մի երկիր և ոչ մի պետություն ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: ՄԱԿ-ի կողմից ընդունված վերջին ցեղասպանությունը իրականացվել է բոլորովին վերջերս` 1995-ին:
Այդ պատճառով այսքան կարևոր է պետական մակարդակով ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Գոնե 100 տարի հետո դատապարտել հանցագործությունը:
Ուկրաինան նվաճել է դեպի Եվրամիություն ճանապարհը հարյուրավոր մարդկանց արյամբ: Զոհվածներից առաջինը Սերգեյ Նիգոյանն էր: Երկրի Արևելքում Ուկրաինայի համար պայքարում կամավորական ջոկատներում գլուխ են խոնարհել նաև Ուկրաինայի հայերը: Նրանք 52-ն են:
Հայտնի ուկրաինացի գրող Լինա Կոստենկոն գրել է մի չքնաղ բանաստեղծություն՝ «Цавет Tanem», ինչը նշանակում է «քո ցավն ինձ վրա եմ վերցնում»: Եկեք` մենք էլ մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը: Այսօր Ուկրաինայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...»:
Ամբողջական գրառումը՝ այստեղ: