Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրի հանդիպումները: Վերջին տուրից առաջ արդեն հայտնի էր չեմպիոնի անունը. պայքարն ընթանում էր 2-4 հորիզանականների թիմերի միջև:
«Միկա»-ն հյուրընկալվելով նորընծա չեմպիոններին, կարողացավ առավելության հասնել 3:2 հաշվով, և գրավեց 3-րդ հորիզանական: «Շիրակ»-ը 4:1 հաշվով առավելության հասավ արարատցիների նկատմամտ և միավորներով հավասարվելով «Միկա»-ին, միայն լրացուցիչ ցուցանիշներով կարողացավ նվաճել փոխչեմպիոնի կոչումը: «Արարատ»-ը երկար ժամանակ մրցաշարային աղյուսակը գլխավորելուց հետո, նույնիսկ հնարավություն չստացավ տեղ գտնել լավագույն եռյակում, թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և զրկվեց եվրագավաթներում մասնակցելու իրավունքից:
Մյուս խաղերում «Ուլիս»-ը 4:1 հաշվով առավելության հասավ «Փյունիկ»-ի, իսկ «Գանձասար»-ը 3:2 հաշվով ՝ «Ալաշկերտ»-ի նկատմամբ, ինչի պատճառով «Ուլիս»-ը խուսափեց վերջին տեղից: Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է.
N |
«Թիմեր |
Խ |
--Հ |
--Ո |
--Պ |
--ԽԳ |
--ԲԳ |
--Մ |
1. |
«Բանանց» |
28 |
--14 |
---8 |
--6 |
--37 |
--23 |
--50 |
2. |
«Շիրակ» |
28 |
--13 |
--8 |
--7 |
--48 |
--31 |
--47 |
3. |
«Միկա» |
28 |
--12 |
--11 |
--5 |
--36 |
--27 |
--47 |
4. |
«Արարատ» |
28 |
--12 |
--8 |
--8 |
--30 |
--24 |
--44 |
5. |
«Գանձասար» |
28 |
--8 |
--11 |
--9 |
--36 |
--31 |
--35 |
6. |
«Փյունիկ» |
28 |
--8 |
--8 |
--12 |
--41 |
--38 |
--32 |
7. |
«Ուլիս» |
28 |
--7 |
--4 |
--17 |
--21 |
--45 |
-25 |
8. |
«Ալաշկերտ» |
28 |
--6 |
--6 |
--16 |
--38 |
--69 |
--24 |
Ռմբարկուների պայքարում հաղթող ճանաչվեց «Ալաշկերտ»-ի հարձակվող Միհրան Մանասյանը խփած 17 գոլով: Ռմբարկուների լավագույն եռյակն այսպիսին է.
Միհրան Մանասյան «Ալաշկերտ» |
17 |
Սերժ Դեբլե «Շիրակ» |
15 |
Ալեքսանդր Ռակիչ «Արարատ» |
10 |