|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ 2 հանդիպում:
Տուրի կենտրոնական մրցավեճում առաջատար «Արարատ»-ը հյուրընկալվեց «Միկա»-ին: 1-ին խաղակեսում Վարդգես Սաթումյանի 13՛ և Տիգրան Բարսեղյանի 16՛ խփած գոլերի շնորհիվ Արամ Ոսկանյանի սաները հաղթանակ տոնեցին և միավորների տարբերությունը «Արարատ»-ի նկատմամբ հասցրեցին 3-ի:
Մյուս խաղում «Շիրակ»-ը Գյումրիում մրցեց «Ալաշկերտ»-ի հետ: Գյումրեցիները հաղթեցին խոշոր 4:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Տիգրան Դավթյանը 3՛, Սերժ Դեբլեն 43՛, Դավիթ Հակոբյանը 52՛, Լամին Լի Յորոն 60՛ («Շիրակ»), և Նորայր Գյոզալյանը 47՛(«Ալաշկերտ»):
Այս հաղթանակից հետո Բիչախչյանի սաները վաստակեցին 38 միավոր և հավասարվեցին «Բանանց»-ին, սակայն վերջիններս մեկ խաղ պակաս են անցկացրել և վաղը կմրցեն «Ուլիս»-ի հետ:
Վաղը «Փյունիկ»-ը կմրցի «Գանձասար»-ի, իսկ «Ուլիս»-ը՝ «Բանանց»-ի հետ: