|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ:
Մեր տեղեկություններով` Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղափոխվում Երեւան` որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ: Հավաստի տեղեկություններով` արդեն այս շաբաթ, Տավուշի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, որը ներկայումս զբաղեցնում է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը: Հովիկ Աբովյանի անունը երբեւէ չի շոշափվել աղմկահարույց պատմությունների մեջ, նա բնակվում է հայրենի Կողբ գյուղում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: