Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավազի շուկայում իսկական քաոս է. արդեն մի քանի օր է, ինչ ավազի գինը կտրուկ բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավազի մեկ կիլոգրամը 200 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, այսինքն՝ ավազի 30 կգ պարկը 7500 դրամ է, նախկին 6000 դրամի փոխարեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ավազի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից հետաքրքրվել ավազի գնի բարձրացման պատճառների մասին:
Մեր հարցին ի պատասխան՝ նրանցից մի քանիսը հայտնեցին, որ այս ընթացքում ավազի հանման թույլտվություն չի տրվում. եթե տալիս են, ապա մեծ դժվարությամբ: Ասել է թե՝ ավազի դեֆիցիտ է Հայաստանում, ինչի արդյունքում մեկ բեռնատար ավազի գինը 25000-30000 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 40000 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավազի արդյունահանմամբ հիմնականում զբաղվում են նաեւ Արմավիրի եւ Արարատի մարզերում. մասնագետները վաղուց են ահազանգում, որ Արաքս գետի հունից նախատեսվածից ավելի ավազ դուրս բերելու արդյունքում խախտվում է գետի հունը:
Մասնագետների խոսքերով՝ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի կողմից Արաքսի հունից եւ ափերից ավազ հանելու հետեւանքով մեր առանց այդ էլ փոքրիկ երկրի տարածքն է՛լ ավելի է փոքրանում, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմ, եւ սահմանը ջրով է անցնում: Բացի այս, այս մարզերում կան գյուղեր, որոնք չունեն ավազի հանման թույլտվություն, սակայն անարգել ավազ է հանվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում