կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-12 11:42
Քաղաքական

Չեմ կարծում՝ որևէ մեկը գաղտնալսման այնպիսի գործիքներ ունենա, որ կարողանա երկուսի հեռախոսազանգերը լսել. Գալուստ Սահակյան

Չեմ կարծում՝ որևէ մեկը գաղտնալսման այնպիսի գործիքներ ունենա, որ կարողանա երկուսի հեռախոսազանգերը լսել. Գալուստ Սահակյան

Ընդհանրապես, նման հայտարարությունը պետության համար խայտառակ երևույթ է. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում հայտնված` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը:

Հարցին, թե ո՞ւմ ձեռքի գործը կլինի այս ամենը, նա պատասխանեց, որ տարիների ընթացքում նման եղելություններ չեն եղել: «Շատ եմ դժվարանում մտածել այդ ուղղությամբ: Համենայն դեպս, վատ է մեր պետության համար: Չեմ կարծում, որ որևէ մեկը գաղտնալսման այնպիսի գործիքներ ունենա, որ կարողանա երկուսի հեռախոսազանգերը լսել: Այդպես հեշտ գործիքներ չեն, որ յուրաքանչյուրն ունենա և լսի: Առավել ևս` շատ դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով են որոշում, թե հետագա գործողություններն ինչ պետք է անեն: Կարող են հանդիպել և այդ խոսակցությունը խոսել: Ի՞նչ է նշանակում՝ հեռախոսով խոսել, թե ինչ են անելու վաղը, մյուս օրը: Պետության համար վտանգավոր երևույթ է, առավել ևս՝ այսօր մեր ժողովուրդն այն մտքին է, որ ցանկացած հեռախոսազրույց լսողության տակ է գտնվում»,- ասաց Սահակյանը: