|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Դեռ չի հասցրել չորանալ նոր կառավարության կազմի մասին հրամանի թանաքը, լուրջ թափ են հավաքել ներկառավարական ինտրիգները: Ըստ կառավարության աշխատակազմի մոտ կանգնած աղբյուրների, խանդի լուրջ տեսարաններ են նկատվում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և նորաթուխ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխհարաբերություններում:
Նրանք չեն կարողանում կիսել Հովիկ Աբրահամյանին ավելի մոտ լինելու «արտոնությունը»: Երկար տարիներ կառավարությունում առաջին ջութակի կարգավիճակ ունեցող Արմեն Գևորգյանը բավականին խանդով է վերաբերվում իր գործերի մեջ «քիթը խոթող» Դավիթ Հարությունյանի գործունեությանը և որոշակի շրջանակներում արդեն իր դժգոհությունն է հայտնել այս առթիվ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: