Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ընդգծել է, որ մեր երկրում բարձր են գնահատվում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերն ու փոխգործակցությունը. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սերժ Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի այցը Հայաստան հատկապես ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ հետո, ինչը, նախագահի խոսքով, հարմար առիթ է կառավարության հետ քննարկելու առաջիկա տարիների համագործակցության ծրագիրը:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը հանրապետության նախագահին ներկայացրել է ՀՀ նոր կառավարության ղեկավարի հետ արդեն ունեցած հանդիպման արդյունքները և գոհունակությամբ խոսել հիմնադրամի հետ համատեղ ծրագրերն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու կառավարության պատրաստակամության մասին, ինչը, նրա համոզմամբ, վկայում է նախկինում եղած ակտիվ երկխոսությունը շարունակելու՝ նոր կառավարության նպատակադրման մասին: Իրականացվող բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև կենսաթոշակային բարեփոխումներին:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ հիմնադրամն աջակցում է և առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունն այդ բարեփոխումներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից ևս էական նշանակություն ունեն: