Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային և 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին:
ՊԵԿ-ից հայտնում են՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև գործընկերական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, ինչը կոմիտեի համար դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ աղբյուր:
«Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկկողմանի համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում, որի արդյունքում իրականացվել են մի շարք տեխնիկական աջակցության ծրագրեր` ուղղված հարկային վարչարարության ռազմավարական ընտրությանը, հարկային կարգապահության բարելավմանը, հարկային կարգապահական ռիսկի կառավարման ռազմավարության զարգացմանն ու իրականացմանը և մի շարք այլ կարգավորումներին: Արդյունքում՝ ներդաշնակեցվել և կանխատեսելի է դարձել հարկային և մաքսային ռազմավարությունը, վարչարարությունը ու հարկային դաշտը», - ընդգծել է կոմիտեի ղեկավարը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև էլեկտրոնային վարչարարության բարելավման ուղղությամբ, ինչն էլ կնպաստի հարկային և մաքսային ոլորտում երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: