|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հրազդանի «Արամազդ» երիտասարդական կենտրոնը և Հայ օգնության միությունը մայիսյան եռատոնի կապակցությամբ կազմակերպել էին զոհված ազատամարտիկների մայրերի մեծարման ցերեկույթ, որի ընթացքում որդեկորույս մայրերը պարգևատրվեցին «Ծովակալ Իսակով» և «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:
Հերոսածին մայրերին ուղղված իրենց խոսքում կազմակերպիչները նշեցին, որ մեդալների հանձնումը անփարատելի ցավը մորմոքելու խնդիր չի լուծում, այլ սևազգեստ մայրերին հպարտության է կոչում: Նրանք վստահեցրեցին, որ նման միջոցառումները շարունակական են լինելու, նրանք ում ընդհատված կյանքի գնով այսօր ունենք Ազատագրված Արցախ, երբեք չեն մոռացվելու երիտասարդ սերնդի կողմից ու նրանց անմար հիշատակը նոր ծիլեր է տալու երիտասարդության շրջանում` դառնալով նոր հաղթանակների ու խիզախումների գրավական:
Միջոցառումը շարունակվեց նաև Հրազդանի ազատամարտիկների պանթեոնում:
Ցերեկույթի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայրենական մեծ պատերազմին, ազատամարտիկները ներկայացրեցին Շուշիի ազատագրման և ՊԲ-ի ստեղծման ռազմավարական անխուսափելիությունը: