Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակացությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի' կանայք և աղջիկներ, այսօր, ցավոք, ձեզ շնորհավորանքի խոսք եմ հղում ազատազրկման վայրից: Այսօր առավել, քան երբևէ ես ժամանակ ունեմ վերարժևորելու ձեր անգնահատելի դերը, բազմապատկելու վանաձորցի կնոջ, մոր, ընկերոջ նկատմամբ տածած սերն ու հարգանքը: Կարոտն այն ամենակարող ուժն է, որը ստիպում է հոգու աչքերով տեսնել սիրելի մորը, խորությամբ զգալ այն սերը, որը նվիրում է կինը՝ հանուն մոլորակի հարատևության, հանուն այն ընտանիքի, որում մեզ երջանիկ ենք զգում:
Խնդրում եմ ներել ինձ, քանի որ ինձանից չկախված հանգամանքներով պայմանավորված` ես չեմ կարողանում կատարել համաքաղաքացիներիս տված խոստումները, կներեք ինձ, որ չեմ կարողանում անձամբ շնորհավորել բոլորիդ: Դուք արժանի եք մեծարման բոլոր ծեսերին։
Շնորհավորում եմ իմ քաղաքի, մեր մեծ համայնքի հերոսածին մայրերին, մեր քույրերին, կանանց, մեր ընկերներին, գեղեցիկ ու խելացի պարմանուհիներին, ցանկանում եմ երջանկություն, առողջություն և արժանապատիվ կյանք։
Բոլորիդ որդիաբար, ընկերաբար, եղբայրաբար սիրում եմ և հեռուներից զգում ձեր ջերմությունն ու ուժը։ Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնը»։