Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով» խորագրով՝ Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 5 շրջանավարտներին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Դպրոցի անմահացած սաները՝ Աբաջյան Տիգրանը, Ասատրյան Արտավազդը, Բադալյան Համլետը, Թորոսյան Արամը, Մհերյան Էդգարը, սերն առ հայրենիք ավելին դասեցին, քան սեփական կյանքը՝ ելույթի խոսքում ասաց դպրոցի տնօրենը։
Հիշատակի միջոցառման սկզբում դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց տղաների հիշատակը։
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը ոգեկոչման և հիշատակի խոսք ասաց և աղոթք հնչեցրեց։ Նա նշեց, որ միջոցառումը պետք է նաև պայծառություն ունենա իր մեջ, որովհետև պայծառ է զոհված տղաների հիշատակը։
Դպրոցի սաները ներկայացրին հերոսացած 5 տղաների անցած մարտական ուղին, նրանց սխրանքներն ու մարդկային նկարագիրը։
Արամի և Արտավազդի դասղեկն ասաց՝ շատ կիրթ էին և դաստիարակված, քչախոս, միշտ կմնան իրենց սրտերում։
Համլետի դասղեկը պատմեց, որ ընկերները սիրում էին նրան․ դպրոցը կորցրեց լավագույն աշակերտին, հայրենիքը՝ լավագուն մարդկանցից մեկին։
Տիգրանի ուսուցիչն ասաց՝ իր անունին արժանի հայորդի էր, ըմբոստ, մի քիչ էլ խենթ։ Երբ նրան առաջին դասարանում հարցրել է՝ ի՞նչ է ուզում դառնալ, պատասխանել է՝ զինվոր։
Էդգարը տարբերվում էր իր տեսակով, բարությամբ ու համեստությամբ, իր տարիքի համեմատ լուրջ էր, հասկացող և ոչ քմահաճ՝ հիշեց նրա ուսուցիչը։
Նրանց հետ կապված հուշեր պատմեցին նաև նախկին դասընկերները։
Նրանք աղոթում են բոլոր քաջորդիների համար և մաղթում, որ ննջեն խաղաղությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․