կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 01:31
Առանց Կատեգորիա

Մեծարման երեկո` նվիրված Գրեգորի Պեկին

Մեծարման երեկո` նվիրված Գրեգորի Պեկին

Այսօր լրանում է աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Գրեգորի Պեկի ծննդյան 95-ամյակը: Այդ կապակցությամբ մեծարման երեկո է անցկացվելու, որին մասնակցելու են Շերոն Սթոունը, Մորգան Ֆրիմանը եւ հոլիվուդյան այլ աստղեր:

Գրեգորի Պեկը ծնվել է 1916-ի ապրիլի 5-ին Լա Հոյա քաղաքում` Սան Դիեգոյի մոտ (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ)` դեղագործի ընտանիքում: Մայրը լքել է հորը, երբ Գրեգորին եղել է ընդամենը երեք տարեկան: Նրա հայրական պապն ունեցել է հայկական արմատներ. Գրեգորին պատանի հասակում հայերեն է սովորել:

«Փառքի օրեր» ֆիլմում առաջին դերից հետո (1944) նա «գտնում է» իր հերոսին` դրական կերպար, որը վարակում է իր հավատով և լավատեսությամբ:

1947-1952 թվականներին Պեկի անունը անընդմեջ ամերիկյան կինոաստղերի տասնյակում է: Նա 50 տարվա ընթացքում նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, մի քանի անգամ առաջադրվել է «Օսկարի», բայց միայն մեկ անգամ է ստացել բաղձալի արձանիկը` «Սպանել ծաղրասայրակին» կինոնկարի համար, որում մարմնավորել է փաստաբան Ատտիկուս Ֆինչի կերպարը:

1965-ին դարձել է Արվեստների ազգային խորհրդի անդամ, մի քանի տարի զբաղեցրել է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահի պաշտոնը` պատիվ, որին քչերն են արժանանում:

Գրեգորի Պեկը վախճանվել է իր լոսանջելեսյան տանը` 2003-ի հունիսի 12-ին: