կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-13 11:37
Հասարակություն

Ապօրինի ծառահատումների քրգործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալի աթոռին անտառապահն ու անտառապետն են

Ապօրինի ծառահատումների քրգործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալի աթոռին անտառապահն ու անտառապետն են

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից  հայտնում են, որ իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մարց բնակավայրի երկու բնակիչներ՝ 2018 թվականից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Թումանյանի անտառտնտեսությունում զբաղեցնելով անտառապահի և անտառապետի պաշտոններ, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի արդյունքում 2020թ. ապրիլի 21-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր է դարձել  կազմակերպության «Երգեն հողերի գլուխ» կոչվող հանդամասում ապօրինի հատել 32 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 3.273.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ անտառապահին և անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Հիշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ապօրինի ծառահատում իրականացրած անձի (անձանց) մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավելու անձը հայտնի չլինելու հիմքով: