Ուկրաինային ցանկանում են դատի տալ` ցեղասպանության մեղադրանքով
ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են միջազգային դատարան հայց ներկայացնել Ուկրաինայի իշխանությունների դեմ՝ պատերազմ և սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն սկսելու մեղադրանքով. հայտնում է Известия-ն:
Единая Россия-ից պատգամավոր Միխայիլ Մարկելովը նշել է, որ մտադիր է երկու օրվա ընթացքում համապատասխան նամակ ուղարկել ՌԴ ԱԳՆ: Նա պնդում է, որ Ուկրաինայում կատարվող հանցագործությունները պետք է ներկայացնել միջազգային հանրությանը: