|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
81-ամյա Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները պատրաստվում են դատի տալ նրան. հայտնում է Дни.ру-ն:
Բանն այն է, որ, աշխատակիցների խոսքերով, դերասանի 36-ամյա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, անօրինական գործողություններ է թույլ տվել իրենց նկատմամբ։
58-ամյա հանդերձապահուհի Մարգարիտա Չերեսը պնդում է, որ թատրոնում ավելի քան 20 տարի է աշխատել, իսկ 2015-ին իրեն ազատել են աշխատանքային պարտականությունները չկատարելու համար, սակայն դա սուտ է։
Թատրոնի մեկ այլ աշխատակցուհի` Դանա Նազարովան, հայտարարել է, թե իրեն մերժել են երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդ տալ։ Նա նույնպես պատրաստվում է դատարան դիմել։