Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում, Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահ դառնալուց ի վեր, «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ամեն տարի հազարավոր մարդիկ դատարանի առջև են կանգնում: Նմանատիպ մի դատական գործ է հարուցվել Անկարայում: Քաղաքացի Մ. Ջ.-ն, համալսարանում սովորող աղջկա` Ա. Թ. Ջ.-ի նկատմամբ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով բողոք է ներկայացրել ոստիկանություն և պահանջել աղջկա կալանավորումը: Դրանից հետո էլ Ա. Թ. Ջ.-ն, իր հերթին, նույն մեղադրանով բողոք է ներկայացրել ոստիկանություն. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
Հայրը ոստիկանություն էր դիմել 2019 թ. հունվարի 14-ին: Դիմում-բողոքի մեջ նշված էր. «Աղջիկս` Ա. Թ. Ջ.-ն, 13.10.2018 թ.-ին ժամը մոտ 13.05-ին էլ. փոստով նամակագրության ընթացքում նախագահ Ռ. Թ. Էրդողանի հասցեին վիրավորանքներ պարունակող հաղորդագրություններ է գրել: Աղջիկս վիրավորել է ինձ ու պրն նախագահին, ինչը վիրավորել է իմ ինքնասիրությունը: Խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումները»:
Հոր հայցով սկսված հետաքննության ժամանակ աղջիկը հերքել է մեղադրանքները և հայտնել, որ իր և հոր հարաբերությունները վատ են, իրականում հայրն է վիրավորել նախագահին, քանի որ ԱԶԿ իշխանությանը դեմ է: «Հայրս` Մ. Ջ.-ն, իր ֆեյսբուքյան ընկերների հետ զրույցի ընթացքում քաղաքական թեմաներով բանավիճում էին, և այդ ընթացքում հայրս բազմիցս վիրավորել է պրն նախագահին: Ցանկանում եմ բողոք ներկայացնել հորս` Մ. Ջ.-ի դեմ»,- ասել է նա:
Ըստ Բիլգի համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս Յաման Աքդենիզի` 2014 թ.-ից ցայսօր «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործ է հարուցվել 66 հազար 961 մարդու նկատմամբ: