Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հետքը» գրում է․ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի պայմաններում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված ընկերությունն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։
Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64 հա հողատարածքի մի մասում ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ը գրել էր 2023 թ․-ի նոյեմբերին։ Այդ հրապարակումից առաջ Քննչական կոմիտեում արդեն իսկ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման ու իրացման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու փաստերի առթիվ։
Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթը որևէ կերպ չի կաշկանդել պատգամավորի հետ կապված «Արարակ» ՍՊԸ-ին ընդլայնել ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։ 2024 թ.-ի հուլիսին «Հետք»-ն արձանագրել է, որ վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս է բացվել։ Նախկին և նոր բացված տեղամասերից ամեն օր հարյուրից ավելի բեռնատարներով ավազ է ապօրինի արդյունահանվում։ Հանքավայրը շահագործելու մասին մինչ օրս որևէ թույլտվություն չի տրվել, պետական սեփականություն հանդիսացող ընդերքը պատգամավորի հետ կապված անձինք ապօրինի արդյունահանում են անխոչընդոտ։
«Արարակ» ՍՊԸ-ն 2022 թ.-ին հիմնադրել է Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, որին էլ պատկանել են ՍՊԸ-ի բաժնեմասերը։ Ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ի հրապարակումից հետո, պատգամավորի կինը բաժնեմասը փոխանցել է Սերգեյ Բագրատյանի հետ կապված մեկ այլ անձի՝ Վրեժ Եղոյանին։ Վերջինս Բագրատյանի բիզնես գործընկերն է։