Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 412 կգ արդյունքով դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից:
Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետ 220 կգ և 225 կգ և կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Հայաստանը երիտասարդների այս առաջնությունում ներկայացնում էին Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ), Արփինե Դալալյանը (7-րդ տեղ):