կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-28 21:48
Հասարակություն

ՄԻԵԴ-ի ստորին պալատն աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում. բացառիկ հարցազրույց Ամալ Քլունիի հետ

ՄԻԵԴ-ի ստորին պալատն աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում. բացառիկ հարցազրույց Ամալ Քլունիի հետ

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում տեղի ունեցան «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումները։ Մեծ պալատում լսումների ավարտից հետո «Փաստինֆո»-ի թղթակցի հարցերին է պատասխանել Հայաստանի կառավարությունը ներկայացնող` Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին։


-Տիկի'ն Քլունի, դատարանում Ձեր ելույթի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատին մեղադրեցիք դատական սխալներ թույլ տալու մեջ՝ նշելով, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականն այս գործում անհրաժեշտ չէր, կարո՞ղ եք մանրամասնել։

-Առաջին հերթին մենք դատարանում ցանկանում էինք ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում։ Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը: Ինչպես գիտենք, 1915թ․-ին սպանվեցին 1,5 մլն հայեր, և ցեղասպանությունների միջև՝ հոլոքոստ և գենոցիդ, տարբերություն դնելը, մեկը համարել հաստատված, մյուսի եղելությունը վիճարկելը, ճիշտ չէ։ Մենք առաջին հերթին դատարանից խնդրում էինք ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները և հույս ունենք, որ այդպես էլ կլինի։


-Տիկի'ն Քլունի, ինչպիսին են Ձեր տպավորությունները Փերինչեքի կողմի ներկայացրած փաստարկներից։

-Չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը մտահոգված է, թե ինչ կասի պարոն Փերինչեքը տեղի ունեցած իրադարձություների վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Փերինչեքը Թուրքիայի դատարանի կողմից դատապարտված է և ռասիստ, ինչպես որ գտել էր Շվեյցարիայի դատարանը։ Հայաստանը գործում 3-րդ կողմ էր, և գործն իրականում Փերինչեքի և Շվեյցարիայի միջև էր։ Հայաստանի և մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ Հայաստանը չի վիճարկում խոսքի ազատությունը։ Թուրքիայում կան տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ևս պետք է հնարավորություն ունենան բանավիճելու այս հարցերի շուրջ։ Մենք գիտենք նաև Հրանտ Դինքի գործը, որը ևս հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եթե դուք ցեղասպանության մասին Թուրքիայում ասեք ճշմարտությունը, ապա կդատապարտվեք թուրքությունը վիրավորելու համար։

 

Մանրամասներն՝ այստեղ: