|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախապատրաստում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» (The Vishaps and the Archaeological Site of Tirinkatar) հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով։
«Հայտի նախապատրաստման շրջանակում 2026 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում կկայանա քննարկում։
Քննարկումը նվիրված կլինի վիշապաքարերի պատմական, հնագիտական, խորհրդաբանական և մշակութային նշանակությանը, Տիրինկատարի հնավայրի պատմամշակութային և գիտական արժեքին, ինչպես նաև տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրություններին։ Անդրադարձ կլինի նաև տարածքի պահպանության և կառավարման, ավանդական օգտագործման առանձնահատկությունների ու տեղական համայնքների հետ համագործակցության հարցերին։
Քննարկման նպատակն է համախմբել տարածքի հետ անմիջական առնչություն ունեցող համայնքների ներկայացուցիչներին, գիտական և մասնագիտական շրջանակներին, շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր այն անձանց, որոնք հետաքրքրված են վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի ուսումնասիրությամբ, պատմամշակութային արժեքների պահպանությամբ և տարածքի կառավարմամբ։
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին մասնակցելու քննարկմանը, ներկայացնելու իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական կարծիքները՝ նպաստելով հայտի նախապատրաստման գործընթացին։
Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 599 699 (ներքին՝ 690 կամ 590)»,-նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ։