կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-12 11:20
Աշխարհ

Պուտինն ընդունել է, որ Ասադը սխալներ է թույլ տվել

Պուտինն ընդունել է, որ Ասադը սխալներ է թույլ տվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում համաձայնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սխալներ է թույլ տվել սիրիական հակամարտության ընթացքում. հայտնում է Газета.ру-ն:

«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռմբակոծել է իր մարդկանց և պատասխանատվություն է կրում տասնյակհազարավոր սպանվածների համար, սա փաստ է։ Ասադը ձեր դաշնակի՞ցն է: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ»,- հարցրել են Պուտինին լրագրողները:

«Դա բարդ հարց է: Ես հավատում եմ, որ նախագահ Ասադը շատ սխալներ է արել այդ հակամարտության ընթացքում»,- պատասխանել է Պուտինը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հակամարտությունը Սիրիայում այդքան մեծ չէր լինի, եթե դրսից աջակցություն չլիներ` զենքի, փողերի և գրոհայինների։ «Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա: Ասադի կառավարությո՞ւնը, որը փորձում է պահպանել երկիրը: Թե՞ ապստամբները, որոնք ցանկանում էին այն մասնատել և պայքարում են կառավարության դեմ»,- հավելել է Պուտինը։