|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը՝ ավագ համայնքային ոստիկանների գլխավորությամբ Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, ովքեր ծառից կախված մարմինը իջերել և պատգարակով մոտեցրել են դիատարին։
Այս պահին պարզվում է՝ տարածքը Արաբկիր, թե Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում է, որպեսզի նշված վարչական շրջանի քննչական բաժին տեղեկությունը փոխանցվի և ժամանեն քննիչները։ Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, պարզվում է։