|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Ըստ ծառայության, կառավարության որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունն ապահովելու և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ։
Գործող կարգավորումների համաձայն՝ «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթուղթը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։
Բացի այդ, «070» ծածկագրով անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
«Սա կարող է խնդիրներ առաջացնել այն անձանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, քանի որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքում օրենսդրությամբ նախատեսված է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացումը։
Ժամանակավոր պաշտպանության վկայականները փոխարինելու կարիք չկա, դրանց ժամկետը կարգավորվում է հեռավար։
Հիշեցնում ենք, որ ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձանց անձը հաստատող փաստաթուղթ համարվող 070 կոդով հին նմուշի անձնագրերի արտադրությունը և տրամադրումը շարունակվում է»,- նշում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։