կարևոր
331 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-24 18:54
Աշխարհ

Կիևի ռեստորաններն ու սրճարանները սկսել են զանգվածաբար փակվել ճգնաժամի պատճառով

Կիևի ռեստորաններն ու սրճարանները սկսել են զանգվածաբար փակվել ճգնաժամի պատճառով

Կիևի տասնյակ ռեստորաններ և սրճարաններ փակվել են կամ կասեցրել են իրենց գործունեությունը մինչև ձմռան վերջը՝ էլեկտրաէներգիայի երկարատև անջատումների, օդային տագնապի ազդանշանների և այցելուների թվի նվազման պատճառով։ Այս մասին հաղորդել է «Reuters»-ը։

«Ամեն տարի ավելի դժվար է դառնում։ Երբ տագնապը տևում է օրական մոտ 20 ժամ, մարդիկ չեն գնում քաղաքի կենտրոն, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ», - ասել է Gastro Family ռեստորանային ցանցի սեփականատեր Ելենա Բորիսովան։

Ռեստորանատերերը բախվում են հաճախորդների թվի նվազման, վառելիքի գների աճի, անձնակազմի պակասի և ջրամատակարարման խափանումների հետ։