Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Արարատ»-ը մրցեց «Փյունիկ»-ի հետ: Հանդիպման 15-րդ րոպեին Աղվան Պապիկյանը առաջ մղեց փյունիկցիներին: 30-րդ րոպեին «Արարատ»-ի վտանգավոր գրոհներից մեկը խախտելու պատճառով «Փյունիկ»-ը ստիպված էր հանդիպումը շարունակել 10 հոգով: Կարմիր քարտի արժանացավ Նարեկ Ասլանյանը:
2-րդ խաղակեսում հիմնականում գրոհում էին արարատցիները, սակայն նպաստավոր դիրքերից չէին կարողանում գրավել մրցակցի դարպասը: Այնուամենայնիվ, 86-րդ րոպեին 11 մետրանց տուգանային հարվածից հետո Ստամենկովիչը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի, և «Բանանց»-ը այս տուրում տոնած հաղթանակի շնորհիվ միավորների քանակով հավասարվեց «Արարատ»-ին: