կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 12:40
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն: 21-րդ տուրի հետաքրքրաշարժ իրադարձությունները

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն: 21-րդ տուրի հետաքրքրաշարժ իրադարձությունները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատար «Արարատ»-ը առավել ամրապնդեց իր դերքերը, ինչին նպաստեցին «Բանանց»-ի և «Շիրակ»-ի միավորների կորուստը համապատասխանաբար «Ալաշկերտ»-ի և «Միկա»-ի հետ խաղերում:


 

Հետաքրքիր է, որ Աբրահամ Խաշմանյանի սաները, այս տարվա անցկացրած 7 հանդիպումներից, հաղթել են ընդամենը 3-ում, սակայն շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

 

 

3-րդ խաղաշրջանում հերթական անգամ հաղթողին չպարզեցին «Միկա»-ն և Գյումրիի «Շիրակ»-ը: Այս թիմերի նախորդ 2 դիմակայությունները նույնպես ավարտվել է ոչ-ոքի արդյունքով (2:2, 1:1) :

 

 

 

 «Ուլիս»-ը, որը 6 խաղ անընդմեջ ոչ միայն պարտություններ էր կրում, այլ նաև չէր կարողանում գրավել մրցակիցների դարպասը, այս տուրում 2 գնդակի առավելությամբ կապանում հաղթեց տեղի «Գանձասար»-ին:

 

 

«Ալաշկերտ»-ը, որը նույնպես միավորներ էր շռայլում իր մրցակիցներին, այս տուրում կարողացավ միավոր խլել այս տարվա ամենաարդյունավետ թիմից` «Բանանց»-ից: Ընդ որում, Գյուլբուդաբղյանցի սաները 2:0 հաշվով պարտվելուց հետո կարողացան 2 րոպեների ընթացքում վերականգնել հաշվի հավասարությունը: Սա «Ալաշկերտ»-ի առաջին ոչ-ոքին էր այս տարվա անցկացրած խաղերում: Մյուս խաղերում թիմը տոնել է 1 հաղթանակ, և կրել 5 պարտություն:

 

 

21-ական խաղերից հետո առաջնության ռմբարկուների ցուցակը խփած 12 գոլով գլխավորում է «Ալաշկերտ»-ի հարձակվող Միհրան Մանասյանը, որից 1 գոլ քիչ է խփել «Շիրակ»-ի Կոտ Դ՚ Իվուարցի հարձակվաղ Սերժ Դեբլեն: 2 ֆուտբոլիստներն էլ այս տուրում դարձան գոլի հեղինակ:

 

 

21-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը ստացավ այսպիսի տեսք.


  

 

N

Թիմեր

Խ

Հ

Ո

Պ

ԽԳ

ԲԳ

Մ

1.

«Արարատ»

21

12

6

3

25

10

42

2.

«Բանանց»

21

9

8

4

27

16

35

3.

«Շիրակ»

21

9

7

5

33

23

34

4.

«Միկա»

21

7

10

4

22

20

31

5.

«Փյունիկ»

21

7

6

8

34

26

27

6.

«Գանձասար»

21

5

9

7

27

24

24

7.

«Ալաշկերտ»

21

4

4

13

24

57

16

8.

«Ուլիս»

21

4

4

13

14

30

16

 

 

Իսկ ռմբարկուների լավագույն հնգյակն այսպիսին է.


01

-

Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)

12

02

-

Սերժ Դեբլե («Շիրակ»)

11

03

-

Գևորգ Նռանյան («Արարատ»)

9

04

-

Ալեքսանդր Ռակիչ («Արարատ»)

8

05

-

Սարգիս Բալոյան («Փյունիկ»)

8

 

 

 

Հաջորդ` 22-րդ տուրում կմրցեն հետևյալ թիմերը`

 

 

20.04.14

 

«Ալաշկերտ »

 

  -  

 

«Ուլիս »

 

18:00

20.04.14

«Միկա »

  -  

«Փյունիկ »

16:00

19.04.14

«Արարատ »

  -  

«Բանանց »

18:00

19.04.14

«Գանձասար »

  -  

«Շիրակ »

16:00

 

 

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ