Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակ»-ի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն` «Կարֆուր» հիպերմարկետների ֆրանսիական ցանցի
բարձրաստիճան ներկայացուցիչները արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում են հանդիպում ունենալ ՀՀ ամենաբարձր ղեկավարության հետ: Ինչը, սակայն, նրանց ոչ մի կերպ չի հաջողվում:
«Կարֆուրի» ներկայացուցիչներին մերոնք «ցրում են»՝ ասելով, որ նախագահական ընտրություններ են, և թե' Սերժ Սարգսյանը, թե' Տիգրան Սարգսյանը խիստ զբաղված են: Սակայն «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ հանդիպումները հնարավորինս ձգձգելը պայմանավորված է նրանով, որ այստեղ չեն կարող առայժմ պատասխանել նրանց հարցերին: Իսկ հարցերը վերաբերում են այդ հսկա ցանցի՝ Երևանում բացվելիք հիպերմարկետի հետագա ճակատագրին:
Ինչպես արդեն թերթը նշել էր, Երևանի «Դալմա Մոլ»-ի սեփականատիրոջ և «Կարֆուրի» միջև դեռ նախորդ տարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ 10 հազար քառակուսի մետր տարածքի վրա 2012 թվականի նոյեմբերին բացել «Կարֆուր» հիպերմարկետ:
Սակայն հետո պարզվել էր, որ ֆրանսիական այս ցանցը ինքն է իր համար ներկրում ապրանքը և ինքն է որոշում, թե ինչ գնով պետք է այն վաճառի: Հաշվարկները ցույց էին տալիս, որ «Կարֆուրի» գործունեության արդյունքում մեր օլիգարխներից շատերը պարզապես կսնանկանան:
Խնդիրն այն է, որ «Կարֆուրի» առաջարկած տեսականիում լայն սպառման ապրանքների մի զգալի մասն ավելի էժան կլինի, քան ներկայումս մեր սուպերմարկետներում վաճառվող նույնանուն ապրանքները, իսկ որակի առումով ընդհանրապես համեմատության եզրեր չկան: Բացի այդ, «Կարֆուրը» կդառնար ոչ միայն սննդամթերքի խոշորագույն ներկրողներից մեկը, այլև կարող էր զբաղվել արտահանմամբ: Մասնավորապես` նա կարող էր արտահանել Հայաստանում արտադրվող մրգի մի որոշ մաս՝ այլ երկրներում գտնվող իր հիպերմարկետներում վաճառելու համար: Իսկ սրանով նա նույնպես, մեծ վտանգ է ներկայացնում մեր օլիգարխների համար: Հայտնի փաստ է, որ մասնավորապես ծիրանի արտահանման հիմնական մասը վերահսկվում է մեր մի քանի օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Շարունակությունը կարդացեք «ՀԺ»-ում: