Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի հարյուր բերման ենթարկված ունենք, կիրառել են խայտառակ բիրտ ուժ, այդ թվում պատգամավորների նկատմամբ՝ ամենալկտի, այլանդակ ձևով, հիմա էլ փորձ են անում բերման ենթարկված տղերքի վրա գործ հարուցել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների դեմ Ոստիկանության բռնություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Խայտառակ բեսպրեդել ա, ուզում են մեկ մարդու բռնապետություն հաստատել երկրում, բայց չեն հասկանում, որ այդ մարդը իշխանություն չունի՝ ուր մնաց բռնապետություն․ չի ստացվելու»,-ասաց նա։
Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք չեն համակերպվելու թրքացման հետ, Նիկոլի հետ ապրելու հետ, Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի՝ ունի պաշտոն, որը պահում է ոստիկանությունը։
«Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ պետք է ծավալները մեծացնել ու ուղարկել գրողի ծոցը՝ այլ տարբերակ չկա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․