|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Փարիզում կայացել է «Նորմանդական քառյակ»-ի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում:
Բանակցությունների ավարտից հետո ասուլիս է տեղի ունեցել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Մինսկի պայմանավորվածությունների ոչ մի կետ լիովին չի կատարվել. ծանր սպառազինությունն այդպես էլ դուրս չի բերվել շփման գծից:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Նորմանդական քառյակ»-ին խոստացել է Դոնբասում սպասվող ընտրությունները քննարկել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հետ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, սակայն, նշել է, որ Մինսկի պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո զգալի առաջընթաց կա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր հերթին, նշել է, որ Դոնբասում հաջողվել է հասնել հրադադարի, սակայն պատերազմն ավարտված չէ, այն կավարտի, երբ կվերադարձվի ուկրաինական վերջին հողակտորը: