|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Միկա»-«Արարատ» (2:0) խաղից հետո, «Արարատ» ակումբի ղեկավարության պահանջով, թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական տվեց: Yerkir.am-ի թղթակիցը փորձեց մանրամասները ճշտել հենց մարզչից:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:
-Ես մեկնաբանելու ոչինչ չունեմ, պետք է մեկնաբանեն ակումբի ղեկավարները: 2 տարի ամեն ինչ իմ ուսերին է եղել: Ըստ Ձեզ` տրամաբանակա՞ն է նման որոշումը: Այնուամենայնիվ, ես չզարմացա այդ որոշումից: Սա ֆուտբոլ է, իսկ ես պատրաստ եմ ամեն ինչի:
Yerkir.am-ի թղթակցի այն հարցին, թե երբևէ ունեցե՞լ է տարաձայնություն ակումբի ղեկավարների հետ, պարոն Խաշմանյանը պատասխանեց.
-Ես նույնիսկ չեմ ճանաչում ակումբի ղեկավարներին: Նրանց հետ 2 տարվա ընթացքում հանդիպել եմ 2 անգամ և շփվել 30 րոպե, որի ընթացքում նույնիսկ չենք խոսել ֆուտբոլից:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ